00:00:00

Իրանը հայտարարել է՝ Ռուսաստանը լրջորեն կաջակցի Հյուսիս-Հարավ մեգանախագծին

19:57, 16 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթին ընդգծել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի՝ որպես տարանցիկ երթուղու իրականացման անհրաժեշտությունը՝ Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների միջև համագործակցության ակտիվացման համար: Այդ մասին Հեմմաթին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ սպասվում է, որ Ռուսաստանը լրջորեն կաջակցի Հյուսիս-Հարավ մեգանախագծին․

«Իսլամական Հանրապետության կառավարությունն աջակցում է նախագծում այլ երկրների ներդրումներին», - ասել է նա՝ նշելով Իրանի պատրաստակամությունը՝ աջակցելու ՄՏԿ-ին այլ երկրների մասնակցությանը՝ տրամադրելով կոնկրետ ներդրումային խթաններ: 

Նա հույս է հայտնել, որ ռուսական ներդրումները Իրանում, հատկապես նավթային և լոգիստիկ նախագծերում և տարանցիկ ենթակառուցվածքներում, կընդլայնվեն: Իր հերթին, ռուսական կողմը հայտարարել է, որ ՄՏԿ-ի ծրագիրը իրականացվում է Ռուսաստանի նախագահի հատուկ կարգադրությամբ: 

Լևիտինը հայտնել է, որ իր երկիրը բյուջե կհատկացնի Ռաշտ-Աստարա երկաթուղու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր