00:00:00

Հարավային Կովկասում կա հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Նիկոլ Փաշինյան

15:44, 16 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսը, Վրաստանում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա ու մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումներ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Հարավային Կովկասում, իրապես,  կա հակամարտության էջը փակելու ու տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստաելու պատմական հնարավորություն։

«Համոզված եմ, որ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր