Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Վարչապետի հետ Վրաստան են մեկնել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Այսօր տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով։