00:00:00

Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

11:57, 16 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«Մենք աջակցում ենք սահմանազատման գործընթացը՝ հիմնվելով սուվերենության և տարածքային ամբողջականության  սկզբունքների վրա»,-Երևանում ասուլիում հայտարարեց  Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Ըստ նրա, Հարավային Կովկասը  պետք է դառնա խաղաղության,  համագործակցության մի շրջան, որը հնարավորություն կտա Հայաստանին այդ թվում և առևտրի զարգացում, և բարգավաճում։

«Հայաստանը, Ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում է  խաղաղություն։ Քանի որ Ադրբեջանը շուտով կհյուընկալի COP29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Ստեֆան Սեժուրնեն նշեց, որ Ֆրանսիան աջակցելու է  Հայաստանին նաև եվրոպական հարթակներում. «Դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի, կարևոր է նրանց ներկայությունը, որպեսզի նվազեցվեն  ռիսկերը, ամապնդվեն նաև դրա թափացիկությունը»։

«Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում,  և մենք դա անում ենք սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի»,-ասաց Ստեֆան Սեժուրնեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր