Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ հետո Ազգային Ժողով կգա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ նրան խորհրդարանում մուտքի հայտ ներկայացնելու է Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ ԱԺ ղեկավարությունը խնդիրներ չի ստեղծելու և Բագրատ սրբազանը կմտնի խորհրդարան։ Բագրատ սրբազանը կհանդիպի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ։