00:00:00

Բաքվում կայանալիք «COP 29» միջոցառումը բավականին կարևոր է, հույս ունենք՝ միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար. Արթուր Հովհաննիսյան

09:28, 16 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին չի խոսում՝ գործընթաց է տեղի ունենում։

«Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք սրտի, հիմա չենք կարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, թե միջազգային գործընկերներն աջակցում են Հայաստանին, թե որքանով է ճնշումն Ադրբեջանի վրա՝ կարող են դատել տարբեր երկրների հայտարարություններից։

Ըստ ՔՊ-ականի՝ Բաքվում նոյեմբերին կայանալիք «COP 29» միջոցառումը բավականին կարևոր է։

«Ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում, մենք հույս ունենք՝ միջազգայկին մեր գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում՝ գործընթացներ են տեղի ունենում, հուսանք՝ ամեն բան կգնա դեպի դրական զարգացում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա պատասխան չուներ՝ արդյոք Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք այդ միջոցառմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր