Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Գրուզիան։
Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկումներ կունենա ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով:
Հայաստանի ու Վրաստանի վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների համար։