00:00:00

Շաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան

09:41, 02 նոյեմբեր 2026 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Շաքիի հայտնի դեպքից մեկ ամիս է անցել, սակայն հանրությունը մինչև այժմ չգիտի, թե սահմանագծի որ հատվածից է անցում իրականացրել ադրբեջանցի զինծառայողը և ինչ ճանապարհով է հայտնվել Շաքի գյուղում:

Այս ընթացքում ԱԱԾ տնօրենի տեղակալին հեռացրեցին, ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, բայց դեռ պարզ էլ չէ, թե նրանց հեռացումն արդյո՞ք կապված էր ադրբեջանցու գործողությունների հետ, թե այլ դրդապատճառներ ուներ:

Վստահ եմ, որ իրավասու մարմինները դեպքի մանրամասները՝ սահմանահատումից մինչև քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակում, առնվազն ընդհանուր գծերով գիտեն, բայց փորձում են թեման «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր