00:00:00

Փաշինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է սահմանադրության նախագծին

19:41, 23 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին:

Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացավող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններին, տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր