00:00:00

Ստամբուլի «Եսայան» հայկական դպրոցի նախկին տնօրենը մեղադրվում է պաշտոնը չարաշահելու մեջ

11:12, 05 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Թուրքիայում «Եսայան» հայկական ավագ դպրոցին կից Բեյօղլուի «Երեք Խորան եկեղեցու» հիմնադրամի կառավարությունն ավագ դպրոցի նախկին տնօրեն Սաթենիկ Նեկտար Նիշանի դեմ դատական հայց է ներկայացրել:

Հիմնադրամը Սաթենիկին մեղադրում է «Թուրքական մշակույթ» առարկա դասավանդած ուսուցչին  անօրինաբար կոծկելու և դասերից բացակայող ուսուցիչներին վճարելու մեջ:

«Թուրքական մշակույթ դասավանդող ուսուցիչը մոտավորապես 1 տարի շարունակ աշխատել է առանց նահանգապետարանից և շրջանի ազգային կրթական վարչությունից թույլտվություն ստանալու: Կասկածյալ տնօրենի կողմից վճարներ են ապահովվել նաև դասին չմտած մի շարք ուսուցիչների: Ցույց է տրվել, թե նրանք դասին եղել են»,-ասվել է հիմնադրամի հայտարարության մեջ:

Մեղադրանքներին ի պատասխան դպրոցի նախկին տնօրենը հերքում է դրանց իրավացիությունը:

«Առանց ազգային կրթական վարչությունից թույլտվություն վերցնելու հնարավոր չէ ուսուցիչ աշխատել: Բողոքող կողմը հստակ կերպով չի նշել, թե որ ուսուցիչը և կամ որ ուսուցիչներն են եղել: Ուստի, պարզ է դառնում, որ պնդվող հանցանքները զրպարտությունից այն կողմ չեն անցնում»:

Հավելենք, որ չնայած Սաթենիկի հակադարձումներին Ստամբուլի գլխավոր դատախազությունը, ամփոփելով դեպքի առթիվ մեկնարկած հետաքննությունը, Սաթենիկ Նեկտար Նիշանի նկատմամբ «Պարտականությունները չարաշահելու» հատկանիշներով 7 ամիս 15 օրից մինչև 3 տարի 5 ամիս ժամկետ ենթադրող ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցել: 

Նշենք, որ Նիշանն ավագ դպրոցում տնօրեն է աշխատել 1993-ի մարտի 1-ից մինչև 2020-ի օգոստոսի 21-ը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր