00:00:00

Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ

10:20, 04 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում բացվել է կեղծ օգտահաշիվ:

«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

Խնդրում ենք լինել առավել զգոն․

չպատասխանել նման հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- հայտարարել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր