00:00:00

Բելլա Հադիդը նշանակվել է Chopard-ի նոր համաշխարհային դեսպան

21:15, 04 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Բելլա Հադիդը նշանակվել է Chopard-ի նոր համաշխարհային դեսպան։

«Հայտնի սուպերմոդել, նորաձեւության կուռք եւ հանրահռչակ գործարար Բելլան համագործակցում է Chopard-ի հետ արդեն երեք տարի։ Այսօր մենք ուրախ ենք մեկնել նոր համատեղ ճամփորդության։ Բելլան մարմնավորում է գեղեցկությունը, նրբագեղությունը եւ ուժը, հատկանիշներ, որոնք գերազանց են բնութագրում Chopard-ի կնոջը»,- ասում է Chopard-ի համանախագահ եւ գեղարվեստական ղեկավար Քարոլին Շոյֆելեն։

чопар.jpg (38 KB)

Հադիդը կրել է Chopard-ի զարդերը բազմաթիվ անգամներ՝ իր մոդելային կարիերայի հենց սկզբից։ «Կրելով Chopard-ի Haute Joaillerie զարդերը Կաննում՝ ես կարողացա գնահատել հիասքանչ վարպետությունը, ոգեշնչող դիզայնը, նրանց թանկարժեք իրերի թեթեւությունն ու հարմարավետությունը։ Ես նաեւ հիանում եմ Chopard-ի նորարարական ոգով։ Ամենագլխավորն այն է, որ ես հատուկ կապերով եմ կապված Շոյֆելեի ընտանիքի, հատկապես Քարոլինի հետ, որը զարդեր է ստեղծում կանանց համար եւ կարողանում է շքեղությունը դարձնել թեթեւ եւ բնական»,- ասել է նա իր հայտարարությունում։

чопар1.jpg (46 KB)

Chopard-ի համար Բելլա Հադիդին ընտրելը նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբ, որովհետեւ այն ամենը, ինչ կրում, ասում, անում եւ ինչին հպվում է Բելլան, ակնթարթորեն տարածվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր