00:00:00

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անգամ շրջագայելու նպատակով Ադրբեջան չայցելել․ Բաքուն դժգոհ է, արձագանքել են

19:25, 04 սեպտեմբեր 2024 Աշխարհ

Ֆրանսիայի իշխանությունները իրենց քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, հորդորել են զերծ մնալ դեպի Ադրբեջան ցանկացած տեսակի այցերից։

 

«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք, Ադրբեջանի տարածքով ճանապարհորդելիս հայտնվում են ձերբակալվելու վտանգի առջև։ Այս վտանգը սպառնում է անգամ այն անձանց, որոնք պարզ զբոսաշրջային այց են կատարում կամ գործնական այցով են գտնվում Ադրբեջանում։ Չկան երաշխիքներ, որ նրանց ձերբակալության դեպքում մարդու հիմնարար իրավունքները կհարգվեն»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։  

 

Ադրբեջանի իշխանություններն արձագանքել են այս նախազգուշացմանը, դժգոհություն են հայտնել, իբրև իրենց ուղղված մեղադրանքներն անհիմն են, քանի որ մինչև հիմա Ֆրանսիայի ընդամենը երկու քաղաքացի է ձերբակալվել, ինչպես նաև իրենց հերթին մեղադրել են Ֆրանսիային՝ Ադրբեջանի դեմ «կեղծ արշավ» նախաձեռնելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր