Հաքերները երեքշաբթի կոտրել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարսի և կրտսեր դստեր՝ Լարայի և Թիֆանի Թրամփի Х-ի (նախկին Twitter) էջերը՝ տարածելով երկու կեղծ գրառումներ, որոնք գովազդում էին ընտանիքի կրիպտոարժույթի ձեռնարկին, ըստ Politico-ի՝ դրա մասին պատմել է ԱՄՆ նախկին նախագահի որդի Էրիկ Թրամփը՝ դա խաբեբայություն որակելով:
X սոցիալական ցանցում գրառումներն, ըստ երևույթին, արվել են Հանրապետական ազգային կոմիտեի համանախագահ Լարա Թրամփի և Դոնալդ Թրամփի կրտսեր դստեր՝ Թիֆանիի հաշիվներից։
Լարա Թրամփի և Թիֆանի Թրամփի կեղծ գրառումներն ավելի ուշ ջնջվել են։
Ըստ Politico-ի՝ հաքերային երկու գրառումներում էլ նշվում է World Liberty Financial-ը՝ Թրամփի ընտանիքի կրիպտոարժույթի նախագիծը, որը դեռ պաշտոնապես չի գործարկվել:
World Liberty Financial-ի պաշտոնական հաշիվը X-ի առանձին գրառմամբ հաստատել է կոտրելու փաստը՝ զգուշացնելով չսեղմել հղումների վրա և կրիպտոարժույթի գնումներ չանել: «Մենք ակտիվորեն աշխատում ենք դա շտկելու ուղղությամբ, բայց խնդրում ենք զգոն լինել և խուսափել խարդախություններից»,-նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ World Liberty-ն գործարկումից առաջ ինքն է դարձել խաբեբաների թիրախ: