00:00:00

«Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր»․ Վահե Ղազարյանին կից հասարակական խորհրդի կազմը

11:05, 04 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Երեկ Ներքին գործերի նախարարությունը հրապարակեց նախարար Վահե Ղազարյանի հրամանը՝ իրեն կից հասարակական խորհրդի կազմը ձևավորելու մասին։ Առաջին հայացքից ցանկը ընթերցելիս, (չնչին բացառություններով) միանգամից հիշում ես «Սուտլիկ որսկանը» հեքիաթից մի դրվագ՝  «Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր»։  Հանրությանը անհայտ հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են ընդգրկվել այդ կազմում, որոնք որքան էլ զարմանալի է, ըստ Վահե Ղազարյանի, կամ նրան այդ անձանց խորհրդի կազմում ընդգրկելու խորհուրդ տվողների, հասարակական կարծիք ձևավորողներ են։ Մեծ հարցականի տակ է դրվում մի ամբողջ ուժային կառույցի պատկերացումները հասարակական կարծիքի վերաբերյալ։ Օրինակ Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի համակարգչային տեխնիկական սպասարկող անձը, թե ինչ հասարակական կարծիք ձևավորող է, էլ չենք խոսում խորհուրդ տվող ու ինչ–որ տեղ վերահսկողական ֆունկցիա կատարող ՆԳՆ–ում առնվազն զավեշտալի է, հատկապես, որ  հասարակական խորհրդի գործունեությունը ըստ տարածած հաղորդագրության միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ռազմավարական ուղղությունների մշակմանն աջակցելուն: Ամենայն հավանականությամբ համակարգ բառը կառույցում շփոթել են համակարգիչ բառի հետ։

Անհասկանալի տեղերից, անհասկանալի ճանապարհներով ու անհայտ դեմքերով «լցնել» ու ձևական խորհուրդ ստեղծելը առնվազն խոսում է այն մասին, որ ՆԳՆ–ում հերթական անգամ կարևորում են ոչ թե բովանդակությունն, այլ՝ ձևը։ Բայց առավել զարմանալի է, որ այս «չքնաղ» խորհրդի կազմում չի ընդգրկվել տիկին փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նրա ներկայությունը կամբողջացներ  ՆԳՆ նախարարին կից հասարակական խորհրդի «հանրահայտ» կազմը։

Խորհրդի կազմին ըստ ցանկության կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր