00:00:00

Իրանը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքներն անհիմն է որակել

18:54, 20 օգոստոս 2024 Աշխարհ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Թեհրանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք անհիմն որակելով։

«Նման մեղադրանքներն անհիմն են և զուրկ են որևէ հիմքից։ Ինչպես ավելի վաղ նշել ենք, Իրանն ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար նպատակ կամ դրդապատճառ չունի։ Եթե ​​ԱՄՆ կառավարությունում անկեղծորեն հավատում են իրենց պնդումների հիմնավորվածությանը, թող ապացույցներ ներկայացնեն»,- ըստ ԻՐՆԱ գործակալության՝ նշել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունում:

Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ մի քանի այլ հետախուզական գործակալություններ համատեղ հայտարարության մեջ պնդում էին, որ Իրանն, իբր ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է ձեռնարկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր