00:00:00

Հրազդանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

18:11, 20 օգոստոս 2024 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հայրապետյանին պատկանող հրուշակեղենի  արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան)։

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, անհրաժեշտության դեպքում չեն ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով չեն ցամաքեցվել,

- արտադրական շինությունների բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր