00:00:00

Փորձ է արվել «Սևան» ՔԿՀ անցկացնել արգելված իրեր

15:58, 20 օգոստոս 2024 Իրավական

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու փաթեթի ներնետման միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկ անցկացնել արգելված իրեր։ 

 

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ օգոստոսի 19-ին՝ ժամը 09։50-ի սահմաններում, զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը։ Արդյունքում՝ հիմնարկի մասնաշենքերից մեկին հարող խոտածածկի վրայից հայտնաբերել են փնտրվող փաթեթը՝ ամրացված թելով և լուսարձակող կրակայրիչով։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությ ամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր