00:00:00

Ալիևի բացակայությունը Իրանի նախագահի երդմնակալությանը պայթեցրեց առասպելը, թե Փեզեշքիանն ադրբեջանցի է

20:04, 30 հուլիս 2024 Բլոգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․


«Այսօր Իրանի խորհրդարանում կայացել է այս երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը, որին բնականաբար չի մասնակցել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։

Ինչպես այդ մասին գրել էի, Բաքվի բռնապետի բացակայությունն Իրանի նախագահի երդմնակալության արարողությունից վերջանականապես պայթեցրեց ալիևյան քարոզչամեքենայի այն առասպելը, թե Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, այլ ոչ թե Ատրպատականից սերող իրանցի, որն անսասան շարունակելու է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։

Նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած փուչիկը պայթեց հենց միայն նրանով, որ դրա իսկ կողմից, իբր, «ադրբեջանցի» հռչակված Իրանի նախագահի երդմնակալությանը չի մասնակցել Բաքվի ադրբեջանցի բռնապետը»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր