00:00:00

Չինաստանը պատրաստ է ջանքեր գործադրել ՀՀ-ի հետ պաշտպանական համագործակցության շրջանակի ձևավորման համար

19:47, 30 հուլիս 2024 Քաղաքականություն

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ իրենց ժողովրդական ազատագրական բանակը հիմնադրման օրվանից՝ 1927 թվականի օգոստոսի 1-ից ի վեր նշանակալի ներդրում է ունեցել նոր Չինաստանի ստեղծման և զարգացման գործում, ինչպես նաև կարևոր դեր է խաղացել համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման գործում:

Նրա խոսքով՝ չին և հայ ժողովուրդները սիրում են խաղաղությունը և ձգտում դրան։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, անցած 32 տարիների ընթացքում, երկու կողմերն էլ հարգել են միմյանց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ շարունակելով զարգացնել բարեկամական համագործակցությունը՝ հավասարության և փոխշահավետության հիման վրա։

«Վերջին տարիների ընթացքում՝ երկու երկրների ղեկավարների ռազմավարական ղեկավարության ներքո, Չինաստան-Հայաստան ռազմական համագործակցությունը հասել է զգալի հաջողությունների՝ դրական ներդրում ունենալով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Չինաստանը պատրաստ է էլ ավելի խորացնել փոխանակումներն ու համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում նաև անվտանգության ոլորտում, և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել»,- եզրափակեց դիվանագետը։

Նրա բնորոշմամբ՝ Չինաստանի և Հայաստանի բանակների փոխգործակցությունը երկու երկրների հարաբերությունների կարևոր մասն են։

«Անցած տարվա հոկտեմբերին մեր բանակների ղեկավարները բանակցություններ ունեցան և մտքեր փոխանակեցին ռազմական հարաբերությունների զարգացման շուրջ, ինչը նոր լիցք հաղորդեց մեր բանակների միջև գործնական համագործակցությանը։ Երկու կողմերն օգտակար փոխանակումներ են անցկացրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատվիրակությունների փոխայցելությունները, մասնագիտական ​​փոխանակումները և անձնակազմի վերապատրաստումը: Չինաստանը պատրաստ է ջանքեր գործադրել աշխատելու հայկական կողմի հետ ռազմական ոլորտում՝ ռազմավարական կապերի ամրապնդման, փոխանակումների և համագործակցության խորացման և Չինաստանի և Հայաստանի միջև համապարփակ, բազմամակարդակ և լայնածավալ պաշտպանական համագործակցության նոր շրջանակի ձևավորմանը նպաստելու համար»,- եզրափակեց Ան Ցյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր