00:00:00

Փաշինյանը մասնակցում է Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

15:56, 30 հուլիս 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Նշենք, որ Փաշինյանի գլխպավորած պատվիրակությունը աշխատանքային այցով այսօր մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:

ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի, նաեւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր