00:00:00

Պատմությունը մեզ հուշում է՝ ինչ անել, իսկ մենք համառորեն անում ենք հակառակը. Շարմազանով

10:20, 29 հուլիս 2024 Բլոգ

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը գրել է.

 

«1920-ին հայ-թուրքական պատերազմի օրերին Մուստաֆա Քեմալը /Աթաթուրքը/ բացահայտ ներկայացրեց թուրքական ծրագիրն ու ասաց. «Հայաստանի քաղաքական ու ֆիզիկական ոչնչացումը բացարձակ անհրաժեշտություն է»։

 

100 տարվա մեջ բան չի փոխվել Թուրքիայում։ Բայց փոխվել է ՀՀ իշխանությունը, որն արհամարհելով պատմության դասերը, պետությունը դարձնում է թուրքական վիլայեթ։

 

Չկա ավելի մեծ հանցանք, քան պատմությունից դասեր չքաղելն է։ Պատմությունը մեզ հուշում է՝ ինչ անել, իսկ մենք համառորեն անում ենք հակառակը։

 

Դրա համար էլ պատժվում ենք՝ կորցնելով ինքնիշխանություն ու պետականություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր