ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին պատասխանել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի մեկնաբանություններին.
«Պարոն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես դուք եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերը Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է նա։