00:00:00

Բելգորոդի Բոչկովկա գյուղի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է մահացել

19:58, 27 հուլիս 2024 Աշխարհ

Բելգորոդի շրջանի Բոչկովկա գյուղի գնդակոծությունից հետո խաղաղ բնակիչ է մահացել, այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Տեղեկություն է ստացվել Բելգորոդի շրջանի Բոչկովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհված քաղաքացիական անձի մասին։ Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է բժշկական հաստատություն տեղափոխվելու ճանապարհին»,-գրել է նա։

Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները, անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցնում և դիվերսիաներ իրականացնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր