00:00:00

Մարկուս Ռիտերը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

16:58, 27 հուլիս 2024 Քաղաքականություն

 

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ առաքելության x-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

 

«Առաքելության ղեկավարը մասնակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը։ Առաքելության ղեկավարը համապարփակ ակնարկ է ներկայացրել Հայաստանում մարդու անվտանգության բարձրացման գործում Եվրոպական միության առաքելության ներդրման մասին», - նշված է գրառման մեջ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր