ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Արմավիր քաղաքի շատրվանների բացմանը:

«Ներկա էինք Արմավիր քաղաքի շքեղ շատրվանների բացմանը»,- սոցցանցերի իր էջում նման գրառմամբ տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանը: Փաշինյանը եւս տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում շատրվաններից եւ բոլորին հրավիրել այն տեսնելու: