Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ տարածվեց Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզներից մեկից, որում երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխաներից մեկին։
Ավելի ուշ թե՛ մանկապարտեզի աշխատակցուհին, թե՛ տուժող կողմը հրավիրվել են ոստիկանություն։