00:00:00

Կարևորվել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը

13:43, 26 հուլիս 2024 Հասարակություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-26-ն աշխատանքային այցով Վրաստանում է:

 

Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արծվիկ Մինասյանը և Շիրակ Թորոսյանը:

 

Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու և բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:

 

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Ասպինձա, Ախալքալաք, Նինոծմինդա համայնքների ղեկավարների, ինչպես նաև շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր