00:00:00

Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է

10:44, 26 հուլիս 2024 Բլոգ

Կան խնդիրներ, որոնք լրատվական խառը լրահոսի և գերգագեցած իրադարձությունների ֆոնին, այդպես էլ խորը դիտարկման չեն ենթարկվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Օրինակ` վերջին 4 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը, որը արմատական փոփոխություն է բերել համայնքին` անվտանգությունից մինչև կենցաղ:

 

գորիս

Մինչև 2020 թվականը Գորիսը առանցքային խաչմերուկ էր և´ դեպի Արցախ, և´ դեպի Իրան: Դեռ չեմ ասում, որ սահմանագծի առումով, Ադրբեջանի հետ հսկայական հեռավորության վրա էր գտնվում:

Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլ հանրապետությունն առհասարակ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր