00:00:00

Բուհերում թափուր տեղեր կան, իսկ նախարարությունը Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. Ժողովուրդ

09:23, 26 հուլիս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 «Կրթական բում խոստացող նախարարությունը չի ընկալում պահի լրջությունը եւ արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում, որը կլինի քաղաք՝ առանց ուսանողների: «Ժողովուրդ» օրաթերթը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալներից պարզեց, որ հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել են 14 հազար 332 դիմորդներ։ Մինչդեռ, ուսումնական հաստատություններում հատկացված տեղերի քանակը եղել է 16 հազար 38, որից անվճար է եղել 2 հազար 117-ը, վճարովի՝ 13 հազար 921-ը։ Այսինքն՝ մեծ թվով թափուր տեղեր են մնացել համալսարաններում՝ ավելի քան 6 հազար 300 վճարովի եւ 271 պետական պատվերով։ Եթե կոպիտ հաշվարկ իրականացնենք, ապա կտեսնենք, որ թափուր է մնացել հաստատված վճարովի տեղերի գրեթե կեսը։ Այս ցուցանիշը մտահոգիչ պետք է լինի, հատկապես այն դեպքում, երբ նախարարությունը մտադիր է ստեղծել 80 հազար ուսանող ունեցող Ակադեմիական քաղաք։

2020-2022 թվականներին 21 հազար անվճար տեղերից թափուր էր մնում 12-13 հազար տեղ։ Կարճ ասած՝ կրթությունը դանդաղ, բայց անկում է ապրում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր