00:00:00

Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»

09:07, 26 հուլիս 2024 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է գնալ մարզեր, համայնքներ, հանդիպել մարդկանց հետ, զրուցել: Երեկ Բագրատ սրբազանն ու իր համախոհներն այցելել են Երեւանի Ավան թաղամաս, շրջել Ծարավ աղբյուրի միկրոթաղամասում, որտեղ մեծ թվով լրագրողներ, արվեստագետներ են ապրում: Սրբազանը մեկ-մեկուկես ժամ շրջել է թաղամասում, նկարվել երեխաների հետ, պատասխանել մեծահասակների հարցերին: Նրան է միացել երգչուհի Ալլա Լեւոնյանը, ով նույնպես այդ թաղամասում է ապրում:

Մեր լրագրողը հարց է ուղղել շարժման առաջնորդներից մեկին Գառնիկ Դանիելյանին, հարցնելով գուցե արդեն նախընտրական քարոզարշա՞վ է սկսվել երկրում, եւ դուք էլ արդեն քարոզչություն եք իրականացնում: Դանիելյանն ասել է, որ շարժումը քաղաքական ուժ չէ, ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, իրենք ընդամենը իրազեկում են բնակչությանը, թե ինչ վտանգներ են սպասվում մեր երկրին առաջիկայում»:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 07․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր