Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.
«Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։ Ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։
Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր»։