00:00:00

Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին

19:23, 25 հուլիս 2024 Քաղաքականություն

Աղվան Վարդանյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էինք գնացել` մեր ընկեր Արմենի ձեռքը սեղմելու, ամուր գրկելու և մեր ու մեր բազմաթիվ հայրենակիցների ջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելու: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց բոլոր այն անձանց, ովքեր ոչ միայն այսօր, այլև այս 1-1.2 տարվա ընթացքում աջակցել ու սատարել են` ով ինչով կարողացել է:

Արմենին ուղղված հավաքական մաղթանքն, իհարկե, առաջին հերթին նրան ազատության մեջ տեսնելն է, որտեղ նա իր կարողություններն ու պոտենցիալը լիարժեք գործածելու հնարավորություն կունենա` հանուն մեր երկրի և հասարակության»,- ամփոփել է Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր