00:00:00

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն

15:51, 25 հուլիս 2024 Իրավական

Ասկերանի քաղաքապետի Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման է միջոց կիրառվել վարչական հսկողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

 

«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը»,- գրել է փաստաբանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր