00:00:00

100 մլն դոլարի բյուջետային վարկ ՀՀ-ին՝ Եվրասիական զարգացման բանկից. Այն ուղղվելու է բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը

12:19, 25 հուլիս 2024 Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին: Խոսքը 100 մլն դոլարի վարկի ներգրավման մասին է:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ելնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակից՝  պետական պարտքի կառավարման 2024-2026 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակվել է 2024թ.փոխառության տարեկան ծրագիրը։

Համաձայն վերոնշյալի՝ 2024թ. ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 970.9 մլրդ դրամ, որի 67.6%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, իսկ 32.4%-ը՝ արտաքին փոխառությունների հաշվին։

Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան մոտ 400-450 մլն ԱՄՆ դոլար։

Հաշվի առնելով վերոգրյալը`Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավումը համարվում է անհրաժեշտ։

Վարկային համաձայնագրին կից մշակվել է տնտեսական քաղաքականության բարեփոխումների ցանկ, որը հիմնականում միտված է ՀՀ տնտեսական աճի ներուժի ընդլայնմանը, աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ներառում է կայուն զարգացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումներ։ Նշյալ միջոցառումների կատարումն արդեն իսկ ապահովվել է:

Ընդհանուր առմամբ, Ծրագիրն ուղղված է 2024թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը և ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր