00:00:00

Արմեն ջան, մեր երազած երկիրը քանդեցին, հանձնեցին, լափեցին և նսեմացրին․ Արտակ Զաքարյանի շնորհավորանքը

09:51, 25 հուլիս 2024 Բլոգ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Արմեն ջան, ոչ հեռու անցյալում մեր երազած և քայլ առ քայլ զարգացող երկիրը քանդեցին, հանձնեցին, լափեցին, լակեցին ու նսեմացրեցին... Ինչպես Պարույր Սևակը կասեր՝

Սարքեցին փշրանք-նշխար, 

Սո՜ւրբ նշխար՝ շան բերանում:

Վերականգնելու, պահպանելու, կայացնելու, նաև զրոյից ոտքի հանելու շատ բան կա, անչափ շատ բան: Քեզ և բոլոր հայրենատեր նվիրյալներին համբերություն, ուժ, կորով, անկոտրուն կամք և պայքարելու ոգի եմ մաղթում:

Ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը, եղբայր: Մաղթում եմ, որ օր առաջ ազատվես երկիրն ավիրողների քաղաքական գերությունից, դեն նետես քաղբանտարկյալի կապանքները և կրկին լծվես պետությանը ծառայելու սրբազան գործին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր