00:00:00

Հիմա «լյուբիմչիկներ» չկա՞ն․ «Հրապարակ»

09:13, 25 հուլիս 2024 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի մտերիմ շրջապատում քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկության հարցը: Ասում են՝ Պապոյանը չի ձգում այդ ծանրաբեռնվածությունը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» եւ հնարավոր է լքի նախարարի պաշտոնը։

Փոխարենը նախարարության աղբյուրները վստահեցրին, որ Պապոյանն աշխատում է աննկարագրելի էնտուզիազմով, Վահան Քերոբյանից հետո թափ է տվել, իրենց բնորոշմամբ, ժանգոտած գերատեսչությանը, որի աշխատակազմը «պարապուրդի էր մատնված», աշխատակազմում սկսել են շփվել, համագործակցել միմյանց հետ:

Նախարարությունից մեզ ասացին, որ Քերոբյանի օրոք «լյուբիմչիկների» կառավարում էր` նախարարին մի քանի մոտ մարդ տիրապետում էր իրավիճակին, մյուսները միայն կատարողներ էին։ Հիշեցնենք, որ Պապոյանը նախարար նշանակվեց այս տարվա մարտի 4-ին՝ Վահան Քերոբյանի հետ կապված աղմկահարույց պատմությունից, նրան տնային կալանք տալուց եւ պաշտոնանկությունից հետո»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր