00:00:00

«Փшշինյանը պայքարում է Հայ առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ»․ «Փաստ»

08:36, 25 հուլիս 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո նախ՝ սատելիտների միջոցով, ապա հենց ՔՊ-ի ու իր դեմքով Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատերազմ սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ, ազգային արժեքների դեմ, պատմության դեմ:

«Փաստ» թերթը, սկսյալ հենց հետիշխանափոխության շրջանից, քանիցս անդրադարձել է այս թեմային՝ նաև զգուշացնելով այդ ամենի ծանր հետևանքների մասին: Այսօր էլ թշնամուն հետևողականորեն զիջումներ անող, թշնամու պահանջները հլու-հնազանդ կատարող Փաշինյանն ու իր քպականները շարունակում են պատերազմը ազգային արժեքների ու, ի մասնավորի, Եկեղեցու դեմ: Օրերս այս թեմային ուշագրավ անդրադարձ է կատարել նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա նման «առաջնորդները» կարողանան իշխանության մնալ ևս մի քանի տարի, ապա հնագույն քրիստոնեական պետության սուվերենության մնացորդները հնարավոր է կորչեն եթե ոչ հավերժ, ապա առնվազն տասնամյակներ: Հոդվածի հեղինակները նշում են, որ աշնանային քաղաքական սեզոնը հասարակությանը դնելու է վճռական ընտրության առջև՝ ազգային արժանապատվությունն ու սրբությունները՝ մի կողմում, իսկ մյուս կողմում՝ լիբերալ բռնապետությունը, որը թուլացնում է ՀՀ-ն՝ հօգուտ Մեծ Թուրանի ծրագրի և ԵՄ-ի շահերի:

«2018 թ.-ին հայ մտավորականությունը, որը կանգնեց Փաշինյանի կողքին, մինչև վերջ չէր կարող պատկերացնել, թե ինչ անդունդ են նրանք գլորելու Հայաստանին և հայ ազգին: Փաշինյանին իշխանության գալուն օգնեցին ԼԳԲՏ ակտիվիստները Right Side, Pink, New Generation շարժումներից, որոնք շուտով դարձան ՀՀ ներքաղաքական կյանքի սուբյեկտներ:Արդեն 2019 թ.-ին պատմության մեջ առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունեցավ տրանսգենդեր, Right Side ՀԿ ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը: 2020 թ.-ին ՀՀ-ում ընդունվեց ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պայքարի ազգային օր: 2022 թ.-ին Երևանում բացվեց Right Side կազմակերպության նոր գրասենյակը՝ ԼԳԲՏ անդամների հոգեբանական և իրավական աջակցության համար: Գրասենյակի բացմանը մասնակցեցին Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների դեսպանները, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, ԼԳԲՏ համայնքի պաշտպան Քրիստինե Գրիգորյանը (նա այդ ժամանակ ՄԻՊ պաշտոնն էր զբաղեցնում):

Նոր իշխանությունները հարձակման ենթարկեցին հայ հասարակությանը և սկսեցին վերածրագրավորել հայ հասարակությանը տարբեր գործիքակազմերով: 2020 թ.-ին կառավարությունը վավերացրեց Լանսարոտի կոնվենցիան, որի 6-րդ կետն ենթադրում է սեքսուալ դաստիարակություն և իրազեկում: Ինչպես ցույց է տալիս «զարգացած» երկրների փորձը, այդ օրենքը հանգեցնում է երեխաների շրջանում վաղ սեքսուալիզացիայի և տարբեր սոդոմիստական փառատոններին ներգրավվածությանը: Իսկ 2022 թ.-ին ՀՀ Առողջապահության նախարարությունն ընդունեց «երեխայի հիվանդության գիստոգրամայի» մասին հրամանը, որի 21-րդ կետով երեխայի ծնողները պետք է երեխայի սեռն ընտրելիս ընտրեն 3 պատասխաններից՝ արական, իգական և չեզոք: ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունը լակմուսի թուղթ է այն երկրների համար, որոնք ցանկանում են մերձենալ ԵՄ-ի հետ, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը: Իշխանափոխությունից հետո պաշտոններ զբաղեցրեցին մարդիկ, ովքեր կազմաքանդում են հայկական ավանդական արժեքները և կրոնական ինստիտուտները: Վառ օրինակներից մեկն Ուկրաինան է, որտեղ իշխանությունները հռչակել են ԵՄ-ին անդամակցության ծրագիր և զուգահեռ կազմաքանդում են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին՝ ստեղծելով զուգահեռ եկեղեցի, որը պաշտպանում է ԼԳԲՏ համայնքին: Նույն ճանապարհն է ընտրել Նիկոլ Փաշինյանը, որ հակամարտության մեջ է մտել հազարամյա Հայ առաքելական եկեղեցու հետ: Փաշինյանը առաջ է մղում ԼԳԲՏ համայնքի շահերն ու տարբեր աղանդավորական շարժումների շահերը՝ անտեսելով ազգային ավանդական, կրոնական արժեքները:

Փաշինյանը պատկանում է Հիսունականների եկեղեցիներից մեկին, և հայկական ինքնության հանդեպ Փաշինյանի քայլերը պատահական չեն: Նա Հայ առաքելական եկեղեցու դեմ քարոզչություն էր իրականացնում դեռևս «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր աշխատած տարիներից: Զարմանալի չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը և եկեղեցին ենթարկվում են հալածանքների և անհիմն մեղադրանքների վարչապետի կողմից: Պատահական չէ, որ Գարեգին 2-րդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Գալստանյանին՝ որպես պահպանողական ընդդիմության առաջնորդի»,-նշված է հոդվածում: Հեղինակները նաև հիշեցնում են, որ Փաշինյանի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց, բարձր է գործազրկության մակարդակը, իսկ հայ հասարակությունը կարիք ունի կոնսոլիդացիայի և ազգային զարթոնքի:

«Գործող իշխանությունները դպրոցական ծրագրերից հանել են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Հայ եկեղեցին հայոց ինքնության գլխավոր պաշտպաններից էր դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդը ենթարկվում էր օսմանների, արաբների և ադրբեջանցիների հարձակումներին և եկեղեցիների ոչնչացմանը: Քպականներն առաջ են քաշել եկեղեցական «Շողակաթ» հեռուստաընկերության փակման գաղափարը: Փաշինյանի պարտվողական քաղաքականությունն ու քայլերը Տավուշում և Արցախում՝ հօգուտ թուրքական շահերի, այդ թվում՝ բանակը չպատրաստելն Ադրբեջանի հետ պատերազմին, հանգեցրել են նրան, որ հազարամյա եկեղեցիներն ու վանքերն այսօր ոչնչացվում են ադրբեջանցիների կողմից Արցախում: Ուշագրավ են Փաշինյանի կապերը նեոհիսունականների՝ «Կյանքի խոսքի» հետ, որոնք արձանագրվել են հեղինակավոր լեհական Յագելոնյան համալսարանի (ք.Կրակով) հետազոտության մեջ: Փաշինյանի օրոք ՀՀ-ն շատ քիչ հեռանկարներ ունի:

Գործող վերնախավի բռնապետությունը ՀՀ-ն տանում է դեպի քաոս և կազմաքանդում: Գործող իշխանությունները չեն հարգում սեփական մշակույթը, իսկ ազգային դավաճանության արդյունքում Արցախը հանձնվել է: Բացի այդ, քաղաքական հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիրները և Հայ առաքելական եկեղեցին: Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ն բաժանելու աճող վտանգը («Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը թույլ կտա Ադրբեջանին մուտք ունենալ դեպի Նախիջևան, դեռևս լուծված չէ), ինչպես նաև ՀՀ-ի անցումը արևմտյան կուրատորների հսկողության տակ, հայ ժողովուրդն իրավիճակի շտկման համար այդքան էլ շատ ժամանակ չունի: Եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա նման «առաջնորդները» կարողանան իշխանության մնալ ևս մի քանի տարի, ապա հնագույն քրիստոնեական պետության սուվերենության մնացորդները հնարավոր է կորչեն եթե ոչ հավերժ, ապա առնվազն տասնամյակներ:

Գալիք աշնանային քաղաքական սեզոնը վճռորոշ է: Եթե Փաշինյանը չհեռացվի, ապա մի քանի տարուց ՀՀ-ն կլինի անճանաչելի: Պետք է կողմնորոշվել՝ ինչ են իրականում ուզում հայերը, իսկ ինչն է նրանց համար խորթ: Կողմնորոշվել՝ հանուն ինչի էին նախնիները վերականգնում արաբների և ադրբեջանցիների կողմից քանդված Արցախի վանքերը, հանուն ինչի էին ողջ մնում 1915 թ.-ի ցեղասպանության օրերին, ինչի համար էին իրենց կյանքը զոհաբերում մեր եղբայրները, որդիները և թոռները՝ պաշտպանելով ՀՀ ամբողջականությունն արդեն նորագույն շրջանում: Արդյո՞ք ուկրաինական, իսկ մինչ այդ վրացական ճգնաժամերը, որոնք հանգեցրին քաղաքացիական պատերազմների և փաստացի պետության բաժանման, դաս չեղան: Միգուցե ժամանակն է հիշել, թե ովքեր ենք մենք և ինչի համար ենք Աստծո կողմից ուղարկվել այս աշխարհ: Հիշել հիմա և պաշտպանել մեր արժեքներն ու ինքնասիրությունը՝ մեր գիտակցված որոշումը կայացնելով աշնանը: Հակառակ պարագայում ուշ է լինելու»,-նշված է հոդվածի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր