00:00:00

Հրդեհ՝ Աբովյան քաղաքում հայտնի «Դարանի սար» կոչվող հատվածում

23:09, 24 հուլիս 2024 Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի դիմացի «Դարանի սար» կոչվող հատվածում․ այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Աբովյանի թիվ 45 և Երևանի փրկարարական վարչության թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են 3-րդ փողոցում բնակվող հայր ու որդի, և հենց նրանց շնորհիվ է, որ կրակի տարածումը որոշ հատվածներում կախվել է, ապա ժամանած հրշեջները և Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հանձնարարականով ժամանած քաղաքապետարանի աշխատակիցները մարել են կրակը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր