00:00:00

Mitsubishi մակնիշի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

21:38, 24 հուլիս 2024 Հասարակություն

Հուլիսի 24-ին, ժամը 18:25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի–Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր