00:00:00

Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է եղել․ ադրբեջանցի սահմանապահներ են վնասվածքներ ստացել

17:40, 24 հուլիս 2024 Աշխարհ

Իրանա-ադրբեջանական սահմանին գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ադրբեջանցի երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել։ ԱՊԱ-ն հայտնում է, որ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։

Նշվում է, որ հուլիսի 24-ին` ժամը 03:30-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայության «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի տարածքում նկատվել են Իրանի կողմից պետական սահմանը խախտած 2 անհայտ անձինք:

Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահ ծառայությանը և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։

Զինված միջադեպի հետևանքով երկու սահմանապահ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր