00:00:00

Միջազգային լրագրողներին է ներկայացվել ՀՀ սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցագործությունները

12:52, 24 հուլիս 2024 Բլոգ

Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը: 

 

Արման Թաթոյանն ընգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից: 

 

Եվ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ։ 

 

Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը` դրանով շարունակաբար խաթարելով Հայաստանում անվտանգությունը և մարդու իրավունքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր