00:00:00

«Թյուրիմացությունից խուսափելու նպատակով». Աննա Հակոբյանի եղբայրը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով

12:10, 22 հուլիս 2024 Բլոգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով:

«Օրերս lurer.com լրատվական կայքն անդրադարձել է իմ հանդերձանքին, մասնավորապես, կոշիկներին՝ ներկայացնելով, թե իբր հագել եմ Loro Piana բարձրակարգ բրենդի կոշիկներ։ Տեղեկությունն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ՝ լրատվամիջոցների տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի իրացումը կարող էր ավելի արդյունավետ և հանրության համար օգտակար իրականացվել, մասնավորապես, կոշիկներիս ենթադրյալ բարձր գնի վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու փոխարեն հանրությանն ավելի կարևոր ու իմաստալից տեղեկություններ է պետք հաղորդել։
 
Այնուամենայնիվ, եթե lurer.com-ի խմբագրակազմին հուզում է կոշիկներիս իրական արժեքը/բրենդը, ապա թյուրիմացությունից խուսափելու նպատակով, այս հրապարակմանը կկցեմ կոշիկներիս նկարը՝ իր բրենդի և արժեքի նշումով:
 
Ինչ վերաբերում է մաքսանենգության մասին «լուրերին», որը նույնպես տեղ է գտել հոդվածում, նշեմ նաև, որ զրպարտությունը հերքելու պահանջով ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է։ Եվ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի նաև lurer.com-ին դատական կարգով պարտավորեցնել՝ հերքել իմ հասցեին արված զրպարտությունը:
 
Լիահույս եմ նաև, որ, եթե այս հրապարակման նպատակը ոչ թե պարզապես ինձ անվանարկելն է եղել, այլ բարեխիղճ լրագրությունը, լրատվական կայքը ողջախոհություն կունենա և նաև կհրապարակի իմ այս արձագանքը»,- Facebook-ում գրել է Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր