00:00:00

Ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբորորդին

11:42, 22 հուլիս 2024 Իրավական

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի է դարձել, որ դատարանը կալանավորել է Լեւոն Բանդուրյանին եւ նրա հետ եւս մեկ անձի, որոնք ըստ նախաքննական մարմնի կյանքից զրկել են Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանին։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել է ավագանու անդամ: Ինչն է եղել կրակոցի պատճառը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կրակոցների հետեւանքով սպանվել է Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը:

Ըստ նախաքնական մարմնի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։

19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լևոն Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք, ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել եւս մեկ անձ, որը նրա ընկերն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր