Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության և համակարգչային հափշտակության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։