Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործից նոր մանրամասներ է հայտնել։
«Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։
Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ», - գրել է նա։