00:00:00

Հրաչ Դավթյանը նշանակվել է ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ

11:04, 17 հուլիս 2024 Իրավական

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ։

Հրաչ Դավթի Դավթյանի կենսագրություն

Ծնվել է 1983թ. փետրվարի 26-ին, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում:

2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2007-2008թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/,

2008-2012թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ,

2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,

III-IX.2014թ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2016թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2016-2018թթ.`  Արարատի մարզի դատախազության դատախազ,

2018-2020թթ.`  Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ,

2020-2021թթ.`  Երևան քաղաքի դատախազության դատախազ,

2021-2023թթ.`  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ,

II-VI.2023թ.`  Արարատի մարզի դատախազի տեղակալ,

VI- IX.2023թ.`  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության  ապահովման բաժնի պետ, ապա ներքին անվտանգության բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի երկու երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր