00:00:00

Իշխող կառավարիչը նոր արհավիրքին ընդառաջ իրեն նվիրում է հեծանվավազքին ու շրջագայություններին․ Տիգրան Աբրահամյան

10:21, 17 հուլիս 2024 Բլոգ

Մեկ ամիս առաջ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որտեղ խոսվում է նոյեմբերից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի սանձազերծման մասին, իսկ նույն երկրում պատերազմական ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը, պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո, շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է:

Կա´մ իշխանությունը խոստովանում է, որ ժողովրդին պատերազմի շանտաժով նոր փորձության է նախապատրաստում, կա´մ իշխող կառավարիչը նոր արհավիրքին ընդառաջ, անհրաժեշտ միջոցառումների, գործողությունների պլանի իրագործման փոխարեն իրեն նվիրում է հեծանվավազքին ու շրջագայություններին` պետությունը հերթական անգամ թողնելով բախտի քմահաճույքին», - գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր