00:00:00

Կարեն Վրթանեսյան. «Փոխզիջում» կոչվածն էլ միայն Հայաստանի մասին է

14:31, 16 հուլիս 2024 Բլոգ

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, մեկնաբանելով Մ. Միլերի հայտարարությունը, գրում է.

«ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Միլլերը՝ հայ-ադրբեջանական ենթադրյալ պայմանագրի մասին, հուլիսի 15-ին.

«Մենք, իսկապես, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ»:

«Դիվանագետերենից» թարգմանած՝ սա նշանակում է, որ մինչ այս արված բոլոր միակողմանի զիջումները հեչ, ու նորից պետք է սկսել «բարդ ընտրությունների և դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու («կարծում ենք ... հնարավոր է»):
Բնականաբար «փոխզիջում» կոչվածն էլ միայն Հայաստանի մասին է։

Ամեն անգամ՝ «GPS-ով սահման գծելուց» սկսած, Կիրանցի ճանապարհը հանձնելով վերջացրած, «հանկարծ» պարզվում է, որ նախորդ բոլոր զիջումները հեչ, պետք է «նորից» սկսել։
Ու ամեն անգամ՝ как в первый раз...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր