00:00:00

Կառավարությունն այսօր կրկին փաստեց՝ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել ՀՀ սուվերեն տարածք

21:41, 10 հուլիս 2024 Բլոգ

Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Այդ մասին իր էջում ասում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
 
«Ճանապարհային դեպարտամենտը այսօր հրապարակել է քարտեզ, որտեղ նշում է, որ փակ կլինի Հ-58 Հանրապետության նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։
Հենց այս հատվածի մի մասը փոխանցվել է Ադրբեջանին։
 
Փոխանցված հատվածը համարվում է կառավարության կողմից 2023թ. հաստատված Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ, որը բնական է Հայաստանի Հանրապետության տարածքում է։
 
Եվ ահա, ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության հետ, որի վերաբերյալ երկու ամիս առաջ դատախազություն ուղարկած գրությունս փոխանցվել է ԱԱԾ, որտեղ դեռ քննում են քրեական գործ հարուցելու հարցը»։ 

 

գ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր